Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման՝ Իսպանիա-Անգլիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսիեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
168.am-ի հետ զրույցում վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը Տավուշում ստեղծված իրավիճակը գնահատելով և հայրենիքը չկորցնելու հարցում ժողովրդին ուղղված մեղադրանքներին ու քննադատությանն անդրադառնալով՝ ասաց, որ ամեն ինչում չպետք է մեղադրել միայն ժողովրդին, ժողովուրդն ամեն ինչ կանի, եթե նրան առաջնորդող լինի։
Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն հունով:
Ղազախստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան հաճախորդներին կոչ է արել դուրս բերել ռուսական արժեթղթերը երկրից, RBC-ին հայտնել են կազմակերպությունից: Նրանք բացատրել են, որ այս պահանջը կապված է Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիայի (NSD) դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների արգելափակման հետ։
Թուրքիայի վարչական դատարանը Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացրել:
Օկուպացված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչի մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
xԱդրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։
Անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերը պարզաբանելու համար մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում հանդիպում են հայրերը` յուրաքանչյուրն իր կողմնակիցների հետ: Պարզաբանումները, սակայն, հաշտության փոխարեն շարունակվում են զինված առճակատմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի են ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկում փետրվարին մահացած քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մինչ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում պայքարում է ազդեցության հավելյալ մակարդակի համար, շարունակելով բարձրաստիճան ինտենսիվ այցերը՝ հատկապես Հայաստանի Հանրապետություն, իրանական կողմը ևս «ձեռքերը ծալած» չի նստում։
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։
Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անձամբ է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, որտեղ ընթանում է BRICS-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հայոց պատմությունն ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն էր, կարծում եմ, որտեղ ոչ միայն մտնում էր պրոտո-հայկական ու հայկական պետականությունների կամ սոցիո-քաղաքական միավորների պատմությունը, այլ նաև օրինակ հայ առևտրականների ըստ էության ունիկալ համակարգի պատմությունը 16-18րդ դարերում։
Այս դատարանը վարվում է այնպես, ինչպես պահանջում է քաղաքական ղեկավարությունը. Տիգրան Աբրահամյան
Նա նաև կոչ է արել միասին գործել ԲՐԻԿՍ-ի կառուցողական ազդեցությունն ամրապնդելու և աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բուռն արձագանքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների ստորագրած հայտարարությանը, ըստ որի՝ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային «լիակատար եվրաատլանտյան ինտեգրման» և ռազմական բլոկին անդամակցության ճանապարհին։. Իր Telegram ալիքում Մեդվեդևը պատասխանել է, որ Ռուսաստանը «պետք է ամեն ինչ անի» Հյուսիսատլանտյան դաշինքի և Ուկրաինայի պետության վերացման համար։
Քաղաքական դատավարություններն ունեն իրենց տրամաբանությունը. այսօրվա նիստը դրա օրինակն էր. Մելիքյան
«Չի կարելի ամեն անգամ գալ նույն կինոյին ու մտածել, որ ուրիշ ձև է լինելու: Պետք է կա՛մ կինոն փոխել, կա՛մ դերասաններին, կա՛մ ռեժիսորին, կա՛մ էլ դրա ռեմիքսը նկարել»,- այսօր իր գործով շինծու դատական նիստից հետո, որում դատավոր Վահե Դոլմազյանը կրկին ևս 3 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ Աշոտյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ դատարանի որոշմանը:
Ակնհայտ է՝ հոկտեմբերին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սպիտակ տան կողմից դիտարկվում են՝ որպես հարմար առիթ Վրաստանում ամերիկացիների մշակած օրինաչափություններով իշխանափոխության և երկիրն իր լիարժեք ազդեցության ուղեծրում ընդգրկելու համար։ Հենց այդ մասին են վկայում 2023-2024 թվականների զանգվածային անկարգությունները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի վերակազմակերպման վերջին փորձերը։
Ասացիք՝ բան չի փոխվել, 3 ամիս երկարացրեցիք կալանքս, հաջորդ նիստը մի ամիս հետո եք նշանակել, ոնց փոխվի. Արմեն Աշոտյան
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի ողբերգական վթարի կապակցությամբ, ինչի արդյունքում կա երկու զոհ։
168.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանն ասաց՝ գյուղում շինաշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, որով իբրև թե Կիրանց գյուղը բաժանում են Ադրբեջանին հանձնած տարածքներից և իբր դրանով գյուղի ու գյուղացիների անվտանգությունն են ապահովելու։
Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։