Կայացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանությունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի են ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները.
1․ «Վեստ Արմենիա»
2․ ԲԿՄԱ
3․ «Նոա»
4․ «Արարատ»
5․ «Վան»
6․ «Փյունիկ»
7․ «Ուրարտու»
8․ «Արարատ-Արմենիա»
9․ «Ալաշկերտ»
10․ «Գանձասար»
11. «Շիրակ»
Առաջին տուրը բաց է թողնելու «Վեստ Արմենիա»-ն։
Մրցափուլի մյուս զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ.
ԲԿՄԱ-«Շիրակ»
«Նոա»-«Գանձասար»
«Արարատ»-«Ալաշկերտ»
«Վան»-«Արարատ-Արմենիա»
«Փյունիկ»-«Ուրարտու»
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Առաջին խմբի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները.
1․ «Արարատ-2»
2․ «Շիրակ-2»
3․ «Ուրարտու-2»
4․ «Լեռնային Արցախ»
5․ «Սյունիք»
6․ «Բենտոնիտ»
7․ ԲԿՄԱ-2
8․«Անդրանիկ»
9․«Ալաշկերտ-2»
10․«Փյունիկ Ակադեմիա»
11. «Նոա-2»
12. «Միկա»
13. «Նիկարմ»
14. «Արարատ-Արմենիա-2»
Առաջին մրցափուլի զույգերն են՝
«Արարատ-2»-«Արարատ-Արմենիա-2»
«Շիրակ-2»-«Նիկարմ»
«Ուրարտու-2»-«Միկա»
«Լեռնային Արցախ»-«Նոա-2»
«Սյունիք»-«Փյունիկ Ակադեմիա»
«Բենտոնիտ»-«Ալաշկերտ-2»
ԲԿՄԱ-2-«Անդրանիկ»
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 6-ին:
Հայաստանի գավաթի 2024/2025 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին նախնական փուլի հետևյալ զույգերը․
«Արարատի Արաքս»-«Գանձասար»
ԲԿՄԱ -«Կիլիկիա»
«Միկա»-«Վայք»
«Անդրանիկ»-«Վան»
«Նիկարմ»-«Սյունիք»
«Բենտոնիտ»-«Լեռնային Արցախ»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
«Նոա»-ն, «Ուրարտու»-ն, «Ալաշկերտ»-ը, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն և «Շիրակ»-ը պայքարը գավաթի խաղարկությունում կսկսեն 1/8 եզրափակիչ փուլից։ Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ դիմակայությունները կազմված կլինեն երկու հանդիպումից:
«Փյունիկ»-ը` Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը և «Արարատ-Արմենիա»-ն՝ Գավաթի խաղարկության հաղթողը, պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից: