Մեդվեդևը խոստացել է «ամեն ինչ անել» Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի վերացման համար

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բուռն արձագանքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների ստորագրած հայտարարությանը, ըստ որի՝ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային «լիակատար եվրաատլանտյան ինտեգրման» և ռազմական բլոկին անդամակցության ճանապարհին։. Իր Telegram ալիքում Մեդվեդևը պատասխանել է, որ Ռուսաստանը «պետք է ամեն ինչ անի» Հյուսիսատլանտյան դաշինքի և Ուկրաինայի պետության վերացման համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ ավարտվի կա՛մ Ուկրաինայի, կա՛մ ՆԱՏՕ-ի վերացմամբ։ Կամ ավելի լավ է՝ երկուսի վերացմամբ»,- գրել է նա։ Միևնույն ժամանակ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը Վաշինգտոնի գագաթնաժողովի մասնակիցներին «թշնամիներ» է անվանել։

Հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովում հայտարարեց ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին՝ ընդունելու Ուկրաինան՝ միաժամանակ նշելով, որ դրա համար «մնում է շատ անելիք»: «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դեռ վաղ է հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։ Ուկրաինայի հետ մենք գնում ենք դեպի նրա անդամակցությունը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս