Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք սրտի, հայ չէ, Նիկոլն էլ չէ. Արմեն Աշոտյան

«Չի կարելի ամեն անգամ գալ նույն կինոյին ու մտածել, որ ուրիշ ձև է լինելու: Պետք է կա՛մ կինոն փոխել, կա՛մ դերասաններին, կա՛մ ռեժիսորին, կա՛մ էլ դրա ռեմիքսը նկարել»,- այսօր իր գործով շինծու դատական նիստից հետո, որում  դատավոր Վահե Դոլմազյանը կրկին ևս 3 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ Աշոտյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ դատարանի որոշմանը:

Հարցին՝ ե՞րբ կփոխվի կինոն, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ նայած ով է ռեժիսորը:

«Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք սրտի, հայ չէ, դա Նիկոլը չէ: Անուններ չտամ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Արևմուտքի ակտիվանալու վերաբերյալ հարցին, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի հետ է բանակցում, այլ ԱՄՆ-ի հետ:

Կարդացեք նաև

«Որովհետև այդ փաթեթի մեջ, կարծում եմ, Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրն Ալիևի վզից հանելու հարցն է: Ալիևը հիմա դա է ավելի շատ բանակցում: Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն ունի առնվազն իմ կալանքը երկարացնելու մասով, ինքն ուրիշ իշխանություն չունի»,- եզրափակեց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս