Մեկնարկել են զորավարժություններ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և մերձկասպյան այլ երկրների մասնակցությամբ
Կասպից ծովում հուլիսի 22-ին մեկնարկել են համատեղ որոնողափրկարարական զորավարժությունները։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Կասպից ծովի ափամերձ բոլոր հինգ երկրները կմասնակցեն Իրանի ռազմածովային նավատորմի Հյուսիսային նավատորմի կազմակերպած այս նշանակալից ծովային միջոցառմանը:
Զորավարժությունների նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը և բարձրացնել մասնակից երկրների պատրաստակամությունը որոնողափրկարարական գործողությունների համար։ Մասնակից երկրների թվում են Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը։
Մերձկասպյան երկրների, ներառյալ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհետևեն զորավարժությունների տարբեր փուլերին։