Ռուսաստանը լքեց իր դաշնակից Հայաստանին. Balkan Insight

Մոսկվան նախընտրում է անտեսել իր «սերբ ընկերների» պարբերական նահանջները, քանի որ կարծում է՝ Բելգրադի հետ հարաբերությունները վճռորոշ են Բալկաններում ռուսական ազդեցության տպավորությունը պահպանելու համար, գրում է Balkan Insight լրատվական կայքը։

Բրիտանական «The Financial Times»-ի հաղորդագրությունն, ըստ որի Սերբիան անուղղակիորեն Ուկրաինային 800 միլիոն եվրոյի զենք է տրամադրել, անակնկալ էր:

Նույնիսկ ամենամոլի մեկնաբանները Մոսկվայում չկարողացան դատապարտել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որը կրկին ի ցույց դրեց Կրեմլի բարյացակամությունը վայելելու եզակի շնորհը։

Վուչիչի ձեռքբերումը փոքր նվաճում չէ։ Հանուն Կիևի դեմ ռազմական հաղթանակի՝ Ուկրաինա ներխուժման հենց սկզբից Մոսկվան զոհաբերեց հին դաշինքներին ու պարտնյորներին։

Ռուսաստանն Ադրբեջանի հետ առճակատման մեջ լքեց իր դաշնակից Հայաստանին, որպեսզի ուժերն ուկրաինական ճակատից չշեղելու համար։ Իսրայելի հետ Ռուսաստանի երկարամյա գործընկերությունը խզվեց իրանական անօդաչու թռչող սարքերի դիմաց: Հարավային Կորեան հապաղեց հակառուսական պատժամիջոցներին միանալը սակայն Մոսկվան արագորեն զոհաբերեց այդ լավ հարաբերությունները՝ փոխարենը Հյուսիսային Կորեայի ռազմամթերքն ընտրելով:

Բելգրադը Մոսկվային առաջարկելու շատ բան չունի, քան Հարավային Կորեան կամ Իսրայելը, և նրա ներդրումը Ուկրաինայի ռազմական ջանքերում զգալի է եղել: Իհարկե, Սերբիային զենքի մատակարարումները եղել են կոմերցիոն բնույթի և իրականացվել անուղղակիորեն ՆԱՏՕ-ի երկրների միջոցով, սակայն արժեքային առումով դրանք ավելի մեծ օգնություն են, քան Բալթյան երեք երկրներից որևէ մեկի կամ Կիևի այլ ջերմեռանդ աջակիցների օգնությունը։

Սերբական արկերն ուղղակիորեն խաթարում են Ուկրաինայի պաշարները սպառելու ռուսական ջանքերը, էլ չխոսած ռուսաստանցի զինվորների սպանության մասին:

Ռուսաստանի ոչ բնորոշ զսպվածությունը Ռուսաստանի հետ Սերբիայի հարաբերությունների հարցում Վուչիչի վարքագծի արդյունքն է: Սերբիայի ղեկավարը լավ գիտի, որ ռուսական քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե վերացական ազգային շահերով, այլ իր բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծրագրերի հարակցությամբ»,- գրում է կայքը։

Տեսանյութեր

Լրահոս