Բաժիններ՝

Մոսկվայում օտարերկրացու մոտ 4,5 կգ հերոին են հայտնաբերել

Մոսկվայի ավտոսպասարկման կենտրոններից մեկում ձերբակալել են օտարերկրացու, որի մոտ հայտնաբերվել է 4,5 կիլոգրամ հերոին։ Ավտոսպասարկման կենտրոնում եղել են նաև 12 անօրինական միգրանտներ։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Ավտոսպասարկման կենտրոններից մեկի տարածքում արգելված նյութերի տարածման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների շուրջ (գործողությունների) իրականացման ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել մի օտարերկրացու:

Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է պոլիմերային տոպրակ՝ ավազագույն նյութով։ Իսկ կասկածյալին ձերբակալելու վայրից ոչ հեռու գտնվող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են անհայտ նյութով ևս 100 փաթեթ՝ մոտ 4,5 կիլոգրամ ընդհանուր քաշով նյութով։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ առգրավված նյութի բաղադրության մեջ առկա է հերոին», – գրել է նա։

Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր ապօրինի կերպով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, պատրաստելու և թմրամիջոցների իրացման փորձի հոդվածներով։ Տղամարդը ձերբակալված է։ Բացի այդ, ավտոսպասարկման կենտրոնի հարակից տարածքում հայտնաբերվել է կարճափող հրացան և դրա համար նախատեսված պարկուճներ։

Այս փաստի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ։Ձեռնարկության տարածքում են եղել նաև տասներկու միգրանտներ, որոնց ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կերպով գտնվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս