Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։
#ՀԻՄԱ։ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՇԱԲԱԹԸ։ #ՈՒՂԻՂ
Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ է տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը։
Հեծանիվի միջազգային օրվան ընդառաջ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարծումը», մի կողմից քաղաքական պայքար է, քանի որ ունի իշխանափոխության հստակ օրակարգ, իսկ մյուս կողմից՝ ժողովրդական զարթոնքի խորը ցանկություն, իսկական պայքար՝ մեր ժողովրդի սրտի և մտքի համար։ Այս մսաին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Թուրքիայի արևելյան հատվածի Դիարբեքիր նահանգում գործող սրճարաններից մեկի տերը ձերբակալվել է ծառայությունները քրդերեն մատուցելու պատճառով:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանում Չինաստանի դեսպան Կոնգ Պեյվային՝ Չինաստանի և ԱՄԷ համատեղ հանդիպման եզրափակիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն պնդումներին Չինաստանի աջակցելու պատճառով, հայտնում է Mehr-ը։
Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 4-ին ,ժամը՝ 13:00 նույն վայրից:
Պաշտպանության նախարարությունն օրերս «Վինո Վինո» ՍՊԸ-ից մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով ձեռք է բերել 14 միլիոն 896.000 դրամի ներկայացուցչական ծառայություններ, այդ թվում՝ կոնյակների տեսականի: Պայմանագրում «Անի», «Աղթամար», «Վասպուրական», «Դվին», «Նաիրի», «Էրեբունի», «Հայաստան» և «Ազնավուր» կոնյակների մատուցման վերջնաժամկետ է նշվել հունիսի 10-ը:
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռոլան Գարոսի 4-րդ փուլ։ Երրորդ փուլում Ավանեսյանը պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ Սինվեն Չժենին։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին պաշտոնապես գրանցվել է որպես Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների թեկնածու։
Բագրատ Սրբազանը ներկա է եղել Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթին
Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը. Արագածոտնի թեմը մեջբերել է Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքերը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ: «Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: […]
Դեպքի վայրի զննություն ենք իրականացնում. Ռուբեն Մելիքյան
Հունիսի 2-ից մեկնարկող «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հաղորդում է Haber հեռուստաալիքը:
Եթե ամուսինը հարգում է զոքանչին ու աներոջը, ապա դա պատիվ է բերում նրան, ճիշտ այնպես, ինչպես հարսին է պատիվ բերում սկեսրոջ հանդեպ տածած սերը, որը ծնել է իր ամուսնուն, մեծացրել նրան և այժմ նա իր ամուսինն է, իր ուրախությունը: Եթե ամուսինն ու կինն այդպիսի զգացմունքներ ու մտքեր ունեն, այդ ամենը նաև նրանց սեփական երեխաների հոգիներն է մեղմորեն խրատում:
Վահան Զաղիղբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:
#ՀԻՄԱ. ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ. #ՈՒՂԻՂ
Աղբյուրի տեղեկություններով՝ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմանում Գաջեգործների փողոցում նկատել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարելիս է եղել անկանոն:
Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը՝ կոչ անելով չանհանգստանալ:
Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի պետական բյուջեից 90 միլիոն դրամ է հատկացրել սփյուռքի 6 կազմակերպությունների՝ որպես դրամաշնորհ։
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկացման, ջրագծերի նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով երկուշաբթի կայցելի Չինաստան, հայտնում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Չնայած Հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքների «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կազմակերպում է քաղաքացիների, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և տեխնիկայի փոխադրումը դեպի Քարկոփ, Ճոճկան Մեծ և Փոքր Այրում բնակավայրեր։ Այդ մասին հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից․
Սթրեսի փոքր քանակությունը երբեմն կարող է խթանել օրգանիզմը և օգնել հաղթահարել դժվարությունները, բայց եթե այն դառնում է չափից ավելի կամ երկար, կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա և հանգեցնել լուրջ հետևանքների, զգուշացրել է հոգեբան և հոգեթերապևտ Եկատերինա Վոլխոնսկայան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում թվարկել է սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցները։