Հարկային արտոնություններ՝ Հ1-ին

Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ է տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը։

Խոսքը վերաբերում է Հանրային հեռուստաընկերությունում կառուցվելիք նոր տաղավարին, որի համար գնվող ապրանքներն ու ծառայությունները, ըստ կառավարության որոշման, ազատվել են մաքսատուրքերից։

Այդ տաղավարը Հանրային հեռուստաընկերությունը կկառուցի Չինաստանի Կառավարության աջակցությամբ, որի հետ ՀՀ Կառավարությունը կնքել է համաձայնագիր։

Նշենք, որ այս համաձայնագիրը չինական կողմի հետ ՀՀ Կառավարությունը կնքել է 2021 թվականին, ըստ որի, տնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պար­տա­վոր­վում է ոչ միայն ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, այլ նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա վերցնել պարտադիր ծախսերը:

 

Տեսանյութեր

Լրահոս