
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է, և ակտիվորեն ընթանում է գազատար խողովակների նորոգում

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկացման, ջրագծերի նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։