
Հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ ու մրցաշար

Հեծանիվի միջազգային օրվան ընդառաջ Երևանում անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ:
ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել: Այսինքն՝ մեծացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հեծանվային ոլորտի զարգացումը ներառել միջազգային, տարածաշրջանային, ազգային ծրագրերում: