90 միլիոն դրամաշնորհ են բաժանել մրցույթով չհաղթած ընկերություններին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի պետական բյուջեից 90 միլիոն դրամ է հատկացրել սփյուռքի 6 կազմակերպությունների՝ որպես դրամաշնորհ։

Թեև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները պետական բյուջեից դրամաշնորհ կարող են ստանալ սահմանված մրցույթի ընթացակարգով՝ մրցույթին մասնակցելու և հաղթելու պարագայում, սակայն 90 միլիոն դրամը բաշխվել է այնպիսի 6 կազմակերպության միջև, որոնք մրցութային ընթացակարգով չեն ընտրվել։

Ըստ ԲՏԱ նախարարության ներկայացրած պատճառաբանության՝ «Ներուժ 4.0» ծրագրի շրջանակում սփյուռքի տեխնոլոգիական այդ 6 ընկերությունները դրամաշնորհային մրցույթին չեն մասնակցել ՀՀ-ում այդ ընկերությունների պետական գրանցման ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։

Ֆինանսների նախարարությունից, սակայն, ԲՏԱ նախարարության այդ պատճառաբանության վերաբերյալ ներկայացրել են առարկություն՝ նշելով, որ ԲՏԱ նախարարությունը չի ներկայացրել, թե այդ կազմակերպությունների համար կոնկրետ ինչ խոչընդոտներ են առաջացել և դրանց հաղթահարման ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել 2023թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Կարդացեք նաև

Պետական բյուջեից 90 միլիոն դրամի հատկացման վերաբերյալ բացակայել են նաև հիմնավորումները, թե ինչո՞ւ նշված հենց այդ ընկերությունները բացառիկության հիմքով, առանց դրամաշնորհի մրցույթի մասնակցության՝ պետք է պետական բյուջեից գումար ստանան։

Չնայած այս անպատասխան մնացած հարցերին, որոշումը կայացվել է, և 6 ընկերություն պետական բյուջեից ստացել է 90 միլիոն դրամ դրամաշնորհ։

Նշնք, որ գումարը բաշխվել է հետևյալ ընկերությունների միջև՝ հետևյալ համամասնությամբ

«Դայնամիկա» ՍՊԸ- 10 միլիոն դրամ

«Բրեյն Սփարք» ՍՊԸ- 5 միլիոն դրամ

«Դրոն օդանավ հրթիռ» ՍՊԸ- 15 միլիոն դրամ

«Վեյվայ» ՍՊԸ- 30 միլիոն դրամ

 «Իմիջ սենս» ՍՊԸ- 20 միլիոն դրամ

 «Օգնի սոցիալական

կրթական» ՀԿ- 10 միլիոն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս