
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հաղորդում է Haber հեռուստաալիքը:
«Բնակելի շենքը դեռևս չպարզված պատճառով փլուզվել է Քյուչյուքչեքմեջե շրջանում։ Փլատակների տակ մարդիկ են մնացել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Շուտով հայտնի է դարձել, որ փլատակների տակից մեկ մարդու հաջողվել է ողջ դուրս բերել, նրան առաջին օգնություն են ցուցաբերում։ Հետո դուրս են հանել ևս յոթին։