
Իրանի մշակույթի նախարարը գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին պաշտոնապես գրանցվել է որպես Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների թեկնածու։
«Ժողովուրդը ցանկանում է շարունակել նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Մուհամմադ Ալի Ռաջայիի ճանապարհը, նրանք ցանկանում են տեսնել մի մարդու, ով կշարունակի Ռաիսիի կառավարության ճանապարհը», – ասել է նախարարը՝ մամուլի ասուլիսում փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
Ըստ Էսմայիլիի՝ իրանցիները չեն ցանկանում, որ «սեփականաշնորհման անվան տակ կրկին ոտնահարվեն ժողովրդի և աշխատավորների իրավունքները, նրանք չեն ցանկանում, որ արտահանողների միջից մաֆիան նորից կաթվածահար անի գործարանների աշխատանքը»։ «Անապահովների և ճնշվածների հույսը չպետք է վերածվի հուսահատության»,- կարծում է քաղաքական գործիչը։