Բաժիններ՝

ՊՆ-ն 14 միլիոն 896.000 դրամի ներկայացուցչական-արարողակարգային ծառայություններ է ձեռք բերել

Պաշտպանության նախարարությունն օրերս «Վինո Վինո» ՍՊԸ-ից մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով ձեռք է բերել 14 միլիոն 896.000  դրամի ներկայացուցչական ծառայություններ, այդ թվում՝ կոնյակների տեսականի:

Պայմանագրում «Անի», «Աղթամար», «Վասպուրական», «Դվին», «Նաիրի», «Էրեբունի», «Հայաստան» և «Ազնավուր» կոնյակների մատուցման վերջնաժամկետ է նշվել հունիսի 10-ը:

Պաշտպանության նախարարության և «Վինո Վինո»-ի միջև ակտիվ համագործակցությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, սկսվել է 2018 թվականի մարտից. Բոլոր գնումներն արվել են մեկ անձ գնման ընթացակարգով:

Առհասարակ, «Վինո Վինո»-ն պետգնումների համակարգում ֆավորիտ մատակարար է պետական գերատեսչությունների համար. այս ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը, վարչապետի աշխատակազմը, պետական պահպանության ծառայությունը, տարբեր նախարարություններ և այլն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս