Բաժիններ՝

Ընկույզով տորթ

Բաղադրիչները՝

  • 8 ձվի սպիտակուց
  • 400 գ կտրտած ընկույզ
  • 4 բաժակ շաքարավազ
  • 350 գ խտացրած կաթ (շաքարով)
  • 200 գ կարագ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցները հարեք շաքարավազի 1/3-ի հետ մինչև փրփրելը, ապա ավելացրեք մնացած շաքարն ու կտրտած ընկույզը, խառնեք:

Ստացված զանգվածը երեք մասի բաժանեք, յուրաքանչյուրը լցրեք փայլաթիթեղով պատված առանձին տապակների մեջ և տեղադրեք 100 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը: Սա երկարատև գործընթաց է, քանի որ ավելի շատ չորացնել է հիշեցնում, քան տապակել, այնպես որ կորժերը լավ է նախապես պատրաստեք:

Կարդացեք նաև

Կրեմի համար կարագը հարեք խտացրած կաթի հետ:

Կորժերը պատրաստ լինելուց հետո հովացրեք, երեքն էլ պատեք ստացված կրեմով ու տեղադրեք իրար վրա: Տորթը ձևավորեք՝ ըստ ճաշակի: Ձևավորման համար կարող եք ելակ օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս