Երևանցի տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ինստիտուտից մեզ փոխանցեցին՝ Գոռ Մարգարյանն այնքան վստահ է եղել իր հաղթանակի մեջ, որ հոխորտացել է, թե իրեն դեմ քվեարկած աշխատակիցներին անպայման ազատելու է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ մարդիկ են եղել, որ ասել են՝ չեն սպասի, որ Գոռ Մարգարյանը տնօրեն դառնա ու իրենց ազատի աշխատանքից, իրենք ինքնուրույն մինչ այդ աշխատանքից ազատման դիմում կգրեն:
Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։
Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանում, ամառանոցում, նույնիսկ ավտոտնակում։
Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն հանրապետության նախագահ Մայա Սանդուի` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հաղորդել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Լրանում է Փաշինյանի վարչախմբի իշխանավարման վեց տարին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։
Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:
Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանն է փչացրել. Արմեն Գրիգորյան
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Բայդենը և Թրամփը սկսել են քննադատել մեկը մյուսին։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանն ընդունել է բռնաբարության մեղադրանքը, բայց վստահեցնում է` սպանության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին, ըստ armeniasputnik.am-ի՝ Վրույր Բարսեղյանը նշեց դատական նիստի ժամանակ։
Ակնկալվում է, որ Հեյլին, որը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանն էր, ընտրապայքարից հրաժարվելու մասին պաշտոնապես կհայտարարի մի քանի ժամից։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։
«Մեզ այլևս մատաղ անելու երեխա չի մնացել, մենք պիտի խելք հավաքենք, դիվանագիտությունն առաջ տանենք, նորմալ մարդկանցով ու դաշնակիցներով շրջապատենք Հայաստանն ու առաջ գնանք։ Եթե այս կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում որևէ բան անել, թող ասի՝ մեզ մոտ չստացվեց, ժողովուրդ, ու հեռանա»,- եզրափակեց Անահիտ Մարտիրոսյանը։
Թեև, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանից պետք է այնտեղ տեղակայված ռուս սահմանապահները դուրս գան, սակայն Ռուսաստանին այդ հարցով դեռ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել։
«Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր և շարունակելու է գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը քննարկո՞ւմ է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցը։
Բողոքի ակցիաները, որոնց, կազմակերպիչների հաշվարկներով, կարող են մասնակցել մինչև 150 հազար ֆերմերներ, տեղի են ունենում Վարշավայի կենտրոնում, մասնավորապես, վարչապետի գրասենյակի և Սեյմի շենքերի մոտ։
Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է մեկնել մարտի 5-ին։
ՈՒԵՖԱ-ում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող պատվիրակների թիվն ավելացել է ևս մեկով:
Ամիսներ առաջ Ադրբեջանում սկսված բռնարարի մեծարանքի արարողությունները այժմ էլ շարունակվում՝ ի դեմս Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան 69-րդ տարելիցի։ Բոլորովին վերջերս նշվեց Մ․Է․ Ռասուլզադեի 140 ամյակը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարության մասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագծով առաջարկվում է՝ նշված մարմինների աշխատակիցների համար վերջիններիս կողմից թմրանյութ օգտագործելու փաստի հաստատման դեպքում նրանց ազատել աշխատանքից: Եվ հենց այդ նպատակով է առաջարկվում տարեկան երկու անգամ իրավապահ ու ուժային մարմինների աշխատակիցներին թմրաթեստ անցնել:
«Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հանցանքներին՝ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը։