Մեքենայի զննության ժամանակ տղամարդը սրահից ներկայացրել է 107,74 գրամ հերոին և 108,83 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։
Որոշ հակաբիոտիկներ պիտանելիության ժամկետից հետո դառնում են թունավոր, իսկ ներարկային դեղերը մեծացնում են թունավոր շոկի առաջացման վտանգը: Բժիշկ Անաստասիա Աղաեւան «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է դեղերի անզգույշ օգտագործման այս և այլ վտանգավոր հետևանքների մասին։
Մարտի 19-ին, ժամը 14:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ում թելադրանքով են Փաշինյանն ու ՔՊ-ն սահամանապահներին հեռացնում. Էդգար Ղազարյան
«Ո՞ւմ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի, ժողովրդավարության, այսօր ժողովրդավարական արժեքներով որևէ մեկը չի հաղթում։ Իսկ Եվրոպան այսօր Հայաստանի հետ աշխատելու է Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան ռազմականացման նոր բալանսի է գնում։ Թուրքիան է ասել, որ Շուշիի համաձայնագիրն իրենց նոր սահմանադրությունն է Ադրբեջանի հետ։
Քննչական կոմիտեն օրերս միլիոնավոր դրամների երկու գնում է կատարել առանց մրցույթի և հրատապ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի հետ սահմանի արագ սահմանազատման մասին հայտարարություններին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Կոնգրեսական Յանգ Քիմը պնդում է, որ ԱՄՆ-ն Թայվանի կողմից արդեն վճարված զենքերն ամբողջությամբ չի փոխանցել կղզու իշխանություններին և կոչ է անում ամերիկյան վարչակազմին անհապաղ փոխանցել դրանք։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Իսրայելցի զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թևի առաջնորդներից մեկին՝ Մարվան Իսային։ Ինչպես տեղեկացնում է «BBC»-ին, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարավկովկասյան շեշտադրումները հերթական անգամ ի ցույց դրեցին արևմտյան դիրքորոշումների երկակիությունը։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է Ոսկեպարի այս լուսանկարը՝ գրելով. «Այն, ինչ ուզում են հանձնել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները, այս նկարում չի երևում, քանի որ ծածկված է մառախուղով։
2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։
52 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս մարզական մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը: Այս մասին հայտնում է «Էգրիսի» սիրողական ֆուտբոլային ակումբի Telegram ալիքը:
Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է՝ «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։
«Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։
Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Կիրիլ Պրոշչաևն ասել է, որ շարժումների կրճատումը չի օգնում առողջ հոդերի պահպանմանը։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում նա ընդհանուր սխալ է նշել:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի առթիվ Երեւան են այցելել ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնը եւ հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
Շվեդիայի խորհրդարանի ֆինանսների հանձնաժողովը պաշտպանել է Նախարարների կաբինետի առաջարկը՝ Ուկրաինային ռազմական տեխնիկա և զինամթերք անվճար փոխանցելու, ինչպես նաև նրան տնտեսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Շվեդիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Մարտի 12-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը և Թուրքիայի բանկերի ասոցիացիայի (TBB) տնօրենների խորհուրդը հանդիպել են իֆթարի ընթրիքի ժամանակ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Եվրամիության ընդլայնման ծրագրերը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանն անվտանգություն արտադրող երկրից վերածվեց նախ՝ սպառողի, այնուհետ՝ մուրացող երկրի, ավելին, ՀՀ ԶՈՒ-ն այսօր աստիճանաբար դադարում է ապահովել սեփական երկրի անվտանգությունը:
Բեռլինն Ուկրաինային հատկացնում է 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որում կներառվի 10 հազար հրետանային արկ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը:
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Իսրայելը վճռականորեն տրամադրված է ցամաքային գործողություն իրականացնել Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, չնայած ԱՄՆ-ի հետ տվյալ հարցում առկա տարաձայնություններին, քանի որ դա միակ ճանապարհն է՝ ամբողջությամբ վերացնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն: