ՀՀ-ը ցուցադրաբար խզում է հարաբերությունները ՌԴ-ի հետ. հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»․ հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն․ Զատուլին

Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, դա իրենց քաղաքականությանն է համապատասխանում, կարծում եմ՝ հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։

Հիմա ինչ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,- ասաց Զատուլինը։

Չորեքշաբթի ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն ինքնուրույն իրականացնելու մտադրության մասին՝ առանց ռուս սահմանապահների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031