
Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ մարտի 6-ին Ռաիսին մեկնել է Սիստան և Բելուջիստան նահանգ, անձամբ վերահսկելու նահանգի բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործընթացը:
Սիստան և Բելուջիստանի նահանգում ջրհեղեղները վնաս են հասցրել կարևոր ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով փակվել են ճանապարհները և հեղեղվել բնակելի տները:
Ավելի վաղ ներքին գործերի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը, Կարմիր մահիկի օդային օգնության կենտրոնի ղեկավարը և մի շարք այլ ազգային ու ռազմական պաշտոնյաներ ուղևորվել էին Սիստան և Բելուջիստան ՝ իրավիճակին հետևելու համար: