Ընտրելով դերձակի մասնագիտությունը՝ «Jeny aser»-ի հիմնադիր Ժենյա Վարդանյանն իր առջև նպատակ էր դրել դառնալ լավագույն մասնագետներից մեկն ու փոխել մարդկանց պատկերացումները այդ մասնագիտության մասին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին արձանագրված գործազրկության մակարդակի վերաբերյալ:
Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում։
Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Հայաստանի բասկետբոլի առաջնության` Ա լիգայի, 2023/24 մրցաշրջանի հաղթողը ԲԿՄԱ-ն է:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Դոնբասում Ուկրաինայի զինամթերքը սպառվում է:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Կալինինգրադում գտնվող Ռուսաստանի միակ Սաթի թանգարանի գիտական բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Անդրանիկ Մանուկյանը թանգարանի հավաքածուի բալթյան սաթի նմուշում հնագույն կրետի նոր սեռ և տեսակ է հայտնաբերել, տեղեկացրել է թանգարանի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահական ընտրություններին ընդհանուր մասնակցությունը հասել է 73,33 տոկոսի:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին Հայաստանում ակտիվորեն քվեարկել են Վրաստանից եկած ռուսները։ Գյումրիում քվեարկել է ավելի քան 1300 մարդ, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ՝ ընկերությանը պատվիրակելով ներկայացուցչական արարողակարգային ծառայություններ՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Ավելի կոնկրետ, այդ գումարով «Յասաման թիմ»-ին պատկանող ռեստորաններից մեկում կմատուցվի պաշտոնական ընթրիք:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սեւծովյան տարածաշրջանի եւ ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար:
«Արծվաշենի տարածքն ավելի մեծ է, քան այդ գյուղերը միասին, բայց այդ մասին մեր իշխանություններից ոչ մի ձայն դուրս չի գալիս: Մենք որոշել ենք 4 գյուղերը հանձնել, արդյո՞ք Արդբեջանն ասել է, որ Արծվաշենը վերադարձնում է: Նույն խնդիրը գերիների հետ է կապված. մենք բոլոր գերիներին հետ տվեցինք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և նույնիսկ վերջին գերուն վերադարձրին՝ փոխարենը նրա դիմաց մի հոգու ազատեին: Տպավորություն է, որ այս իշխանություններն աշխատում են Ադրբեջանի ու Թուրքիայի համար»:
Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ մեկ տարի առաջ միջազգային ֆորումներից մեկի հետնաբեմում շփվում էի խորհրդատվական ընկերության ղեկավար մի իտալացու հետ:
2023 թվականի դեկտեմբերի 29-ին բազմավաստակ Մխիթար Հայրապետյանը հերթական անգամ նշանակվեց նախարար, այս անգամ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ը տեղի է ունեցել ուժեղագույնների մրցումը՝ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին։
Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենը 6՝ Ազադեղանի, Ազեր 2-ի, Սումարի, Սամանի, Դելավարանի և Մասջեդ-Սոլեյմանի նավթահանքերի զարգացման վերին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ դրանք կնքվել են 13 միլիարդ դոլարի չափով:
Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները:
Եվրամիության երկրների կիշռը Հայաստանի հետ հարաբերություններում մեծ չէ։ Դա էլ գնալով կրճատվում է։ Անցած տարի 15,9 տոկոս էր՝ 1,3 տոկոսային կետով քիչ, քան մեկ տարի առաջ։
Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ծաղկման շրջանում սեզոնային ալերգիա ունեցող մարդիկ պետք է գարնանը վերանայեն իրենց սննդակարգը, քանի որ վատ սնվելը կարող է խորացնել խնդիրը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդային տեխնոլոգ Լյուդմիլա Ռումյանցևան։
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը: