Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ երեք ժամ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հանդիպմանը Միշուստինը և Ալիևը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտի 5-ին Միշուստինը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց արդյունքում ստորագրվել են մի քանի համատեղ փաստաթղթեր։

Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է մեկնել մարտի 5-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031