50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:
Մարդկային զարգացման ինդեքսում (HDI) Վրաստանը գտնվում է «մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ» ունեցող երկրի կատեգորիայում և համաշխարհային 193 երկրների վարկանիշում 60-րդ տեղում է, նշված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հրապարակած «Մարդկային զարգացման» զեկույցում, որը ներառում 2023-2024 թվականները:
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Յուրի Շատունովի « Седая ночь» երգը։
TikTok սոցիալական ցանցի արգելմանն ուղղված օրինագիծն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և սպասում է Սենատի հաստատմանը։
Աշխարհի չեմպիոններն այցելել են ՊՆ զորամաս
Նման հարցերում պարզունակ սցենարներ, իհարկե, չեն գործում, սակայն դաշտ գցված այս թեզը ևս չափազանց ուշագրավ է, որով կարծես արդեն իսկ ուզում են ապագա հնարավոր գործընթացների մեղավորներին ներկայացնել, ձևավորելով համապատասխան հանրային կարծիք, դրանով իսկ ապացուցելով, թե որքան «ճիշտ» էին ՀՀ իշխանությունները։ Սակայն, անկախ այդ որոշումից՝ Ադրբեջանի ու նրա հովանավորների ծրագրերը չեն փոխվել, նրանք փորձում են հասնել նպատակներին, սակայն քարոզչությամբ «մաքրելով» իրենց «պատասխանատվությունը»։
Մարտի 20-ին Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնելու են հանրահավաք: Քննարկելու են Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի, արցախահայերի իրավունքների ու տարբեր այլ խնդիրների մասին հարցեր։
Հայաստանի Հանրապետության տնտեսական ազատության ինդեքսը վերջին 2 տարում նվազել է որոշ կոմպոնենտների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած հայտարարությունների հնարավոր վտանգները՝ Ադրբեջանին հերթական անգամ միակողմանիորեն զիջումներ կատարելու համատեքստում, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը և դրա ազդեցությունը Հայաստանի արտաքին կողմնորոշման փոփոխության գործընթացի վրա, ինչպես նաև վերջին օրերին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններն ու հասարակության անելիքները ստեղծված իրավիճակը հաղթահարելու տեսանկյունից։
Տղամարդիկ ներկայացվեցին Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ կատարված մեքենայի խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցների նմանվող նյութերը հայտնաբերվեցին:
Եթե 2018 թվականին Սերժ Սարգսյանի համար խնդիր չկար դրված՝ ամեն գնով պահել իշխանությունը, ադեկվատ մոտեցում էր ցուցաբերում, ապա Նիկոլ Փաշինյանն այդպես չի անի։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այդ ամենի երկարաձգումը գնալու է արյունահեղության ճանապարհով, ընդունեց ռացիոնալ որոշում։ Շատերը Սերժ Սարգսյանին մեղադրում են, թե պետք է 2018 թվականին հրապարակի մարդկանց նկատմամբ ուժ կիրառեր և թույլ չտար իշխանափոխություն, և դա ասում են այն մարդիկ, որոնք այդ ժամանակ հրապարակում են կանգնած եղել։ Հիմա հասկանում եմ, որ իսկապես պետք է այդ մարդկանց վրա տանկ դուրս բերվեր։
Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը:
Տարիներով խաթարել հայկական ԲՈՒՀ-երի բնականոն գործունեությունը՝ հետագայում ընդմիշտ բացառելով Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։
«Պարտադիր չէ այս ամենը նկատելու և հասկանալու համար քաղաքականության մեջ լինել։ Մենք անճար ենք, մոլորված, սովոր չենք եղել, որ ղեկավարները թշնամու հետ մեր դեմ լինեն։ Դա է պատճառը, որ մենք մոլորվել ենք, չգիտենք՝ ինչ անել։ Ամեն ահավոր, սարսափելի բանի դեպքում նույնիսկ այն մարդիկ, որոնք իբրև թե գիտակից են և կարողանում են ամեն ինչ լավ հասկանալ, իրենք էլ են սկսում սխալ ուղղությամբ մտածել։ Անգամ գիտակից, խելոք մարդիկ են սխալ հասկանում որոշ բաներ, քանի որ նման անսովոր բան է տեղի ունեցել»։
Մարիամ Հայկարիքեանը ծնվել ու մեծացել է Լիբանանում։ 5 տարի առաջ ընտանիքով ԼՂ-ի Աղավնո գյուղ էին տեղափոխվել ու շատերի նման ստիպված եղել լքել տունն ու հաստատվել Հայաստանում։
Տիեզերանավը չի կարողացել հաջողությամբ մտնել Երկրի մթնոլորտ։
Միջազգային դիտորդական առաքելություն կատարելու համար հրավեր է ստացել Ռուսաստանի Հանրային պալատից:
«Թող այստեղ սահմանն ինչպես կա, նույն ձև թողնեն։ Ուրիշ տեղ ճշգրտում են՝ ճշգրտեն։ Եթե թուրքերը (ադրբեջանցիները,– խմբ․) ասում են, որ իրենք ոչինչ չեն վերադարձնելու, էլ ի՞նչ ճշտում», – ասում է տղամարդկանցից մեկը։
Մարտի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին, գրել էին, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կայցելեն Խուդաֆերին՝ մասնակցելու «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությանը: Նախքան այդ, Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները:
Փռշտալը մարմնի բնական պաշտպանիչ ռեակցիան է քթի խոռոչ ներթափանցող գրգռիչների նկատմամբ: Միևնույն ժամանակ, եթե փռշտում եք քիթը ձեր ձեռքով փակելիս, կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը, Gazeta.Ru-ին ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։
Միջազգային տարբեր կառույցներ տարբեր ինդեքսներով գուժում են ՀՀ հետընթացի մասին՝ հատկապես արդարադատության համակարգում: Ու սա՝ հակառակ իշխանությունների՝ բարեփոխումների մասին հայտարարությունների:
Ըստ նրա՝ կառավարությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն անգամ ամենափոքր տարիքի երեխաների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է՝ 0 կամ 1 տարեկանից երեխաները ստանում են կրթություն, նույնիսկ, լեզուներ են սովորում:
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է «Ակադեմիական քաղաք»-ի բուհական համակարգի ֆինանսավորմանը:
Փաշինյանը հերթական հայապատկան հողերի հանձնման մասին ազդարարում է Բաքվի սպառնալից վերջնագրից մի քանի օր անց։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների մայիսյան ֆյուչերսների արժեքը էժանացել է 0,47 դոլարով (0,55%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 84,95 դոլարի:
Պարենի մատակարարումներն իրականացվում են նաև ցամաքով և օդով, սակայն օգնության ներկայիս քանակը չի բավարարում Գազայի հատվածի կարիքները բավարարելու համար:
ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3249/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Վահան Թովմասյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի Թաիրովի 50/10 հասցեում գտնվող ինքնակամ շինությունը օրինականացնելու վերաբերյալ պահանջը, ինչից ակնհայտ է դառնում, որ հոդվածի մեջ վկայակոչված անձը չունի որևէ օրինական իրավունք նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 31.10.2022 թվականին տրված ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16012023-01-0070 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 5/2 հասցեոմ գտնվող 0.77 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով գրանցված է «Սասնա-Երկիր» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
Լոնդոնի գրքի տոնավաճառի պաշտոնական կայքում նշված է, որ տոնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միավորվում է հարաբերություններ զարգացնելու և ստեղծագործական բովանդակության ապագան որոշելու համար:
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ: