«Հայաստանը հանդիսացել է և հանդիսանում է ՀԱՊԿ անդամ». Արմեն Գրիգորյան. ՈՒՂԻՂ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարության մասին։

«Տեղյակ չեմ դրա մասին, որևէ բան չեմ կարող ասել։ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը, երկար ժամանակ է՝ հայտնում ենք։ ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որպեսզի ճանաչի իր պատասխանատվության սահմանը՝ դա է 29.800 քկմ ՀՀ տարածքը։ Ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում, պետք է ՀԱՊԿ-ը հասցեագրի։

Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Ադրբեջանը հայկական տարածք է օկուպացրել, որովհետև սահման գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագրով։ Գիտեք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, Անկախությունից հետո դարձել է միջպետական սահման, այս սահմանը գոյություն ունի, պետք է գնանք ու վերարտադրենք այդ սահմանը։

Միանշանակ է, որ Հայաստանը հանդիսացել է և հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ը պետք է հասցեագրի այս սահմանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս