Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Մարտի 18-22 ընկած ժամանակահատվածում «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնը կրկին հյուրընկալելու է աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսիին, որը բժշկական կենտրոնում կանցկացնի քրոնիկ փակ անոթների ռեվասկուլարիզացիա՝ նորագույն մեթոդներով: Դրանց թվում է նաև Հայաստանում եզակի ShockWave սարքի միջոցով սրտամկանի արյունամատակարարման լավացման միջամտությունը:
Հայաստանի Հանրապետության համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու մոտեցումը։ Այս մասին «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան հայտնել էին Փաշինյանի աշխատակազմից։
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարգելու անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Պետական եկամուտների կոմիտեն Քաղաքացիներին տեղեկացնում է, թե ինչ պետք է իմանալ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի վերաբերյա:լ
Աստված օգնեց մեզ 2020 թվականին (խոսքը ձախողված ապստամբության փորձի մասին – խմբ.): Եթե մենք այն ժամանակ չփրկվեինք, այստեղ պատերազմ կլիներ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Belta-ն։
Արևմուտքը պետք է ճանաչի և ընդունի Հայաստանի բազմավեկտոր բնույթը և կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ կարող է և ցանկանում է խորացնել կապերը և նպաստել կայունությանը:
Վրաց-ռուսական «Կազբեգի» (Լարս) մաքսակետում մաքսավորները կանխել են չհայտարարագրված գումարներ ներմուծելու փորձի երկու դեպք, տեղեկացնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը:
Մեր ուսումնասիրությունը շատ ուշագրավ հանգամանքներ բացահայտեց, և վերջին տարիների իրադարձություններին քաջատեղյակ մարդկանց համար պարզ էր՝ ինչո՞ւ և ի՞նչ հարց լուծելու նպատակով փչվեց «Իտալիա երեխա ծախելու» փուչիկը, ո՞ւմ էր դա պետք, ի՞նչ հարց էին լուծում իշխանությունները՝ «խոսող շիրիմների» վերաբերյալ լալահառաչ շոուներ կազմակերպելով, և ինչո՞ւ դրանք այդպես էլ չխոսեցին, ի՞նչ ասացին արտաշիրմումները, ինչո՞ւ հենց իտալական որդեգրումները հայտնվեցին թիրախում, և ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքով են որդեգրված երեխաների մի մասը համարվել օրինական որդեգրված, իսկ մյուս մասը՝ ապօրինի վաճառված:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան ու Ադրբեջան սպասվող այցերը վրացագետ Ջոնի Մելիքյանը համարում է ճանաչողական:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությունում:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մոսկվայում մահացել է դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երեմ Սիմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov․am կայքէջից։
Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունում՝ ուսումնասիրելով 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընդգրկող ժամանակահատվածում սեյսմիկ պաշտպանության գործընթացը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Օրգանիզմում երկաթի պակասը կարող է առաջացնել թուլություն, հոգնածություն, գլխապտույտ, ու այս վիճակը կանխելու համար կարող եք սննդակարգում ավելացնել որոշ մթերքներ: Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան անվանել է անհրաժեշտ մթերքները Sputnik ռադիոյի հետ զրույցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։
Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Աղրը քաղաքում «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից կազմակերպված հանրահավաքին:
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին։
«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ռազմական ավար է վերցրել մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին
Նորվեգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։ Այս մասին տեղեկացրին Նորվեգիայում ՀՀ դեսպանությունից։
«Գազ արտահանող երկրների ֆորումի» պատրաստած զեկույցի համաձայն՝ Սև ծովի ընդերքից Թուրքիայի արդյունահանած բնական գազի ծավալները տարեցտարի աճելու են: