«Քանի որ այս փուլում տեսանելի է, որ դրսի ուժերը շահագրգիռ չեն Հայաստանում իշխանափոխության հարցում, և յուրաքանչյուրը, իր շահերից ելնելով, գերադասում է աշխատել նրա հետ, Հայաստանում իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական մեխանիզմների ֆորմալ պահպանմամբ։
9 ամիս լինելով անազատության մեջ՝ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեմ ազդելու բանտախցի պատերից դուրս տեղի ունեցող գործընթացների վրա։ Սակայն, կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե կրկնեմ իմ այն մոտեցումը, որ հաջողության համար անհրաժեշտ են թարմ դեմքեր, թարմ գաղափարներ և թարմ մեթոդաբանություն։ Սպոնտան, հանպատրաստի պայքարը դատապարտված կլինի, եթե պայքարի հիմքում բերված չլինեն իմ ասած սկզբունքները։
Արդարադատության փոխնախարարը հավելել է, որ խոսել Պաղեստինում տիրող իրավիճակի մասին, որտեղ անմեղ երեխաները անխնա սպանվում են իրենց ծնողների աչքի առաջ, շատ դժվար և ցավոտ է:
Տավուշում՝ ամենաամրացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար՝ բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։
«Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։ Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունն այս թեզի ապացույցն է՝ իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։
Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի: Քաղաքացի Կարեն Եսայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել. «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»: Ա. Աշոտյանը պատասխանել է. «Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը […]
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծեց՝ առհասարակ իրեն հարգող որևէ պետություն նման բան չի անի, պատանդառության մեջ գտնվող անձին չի ստիպի հարցազրույց տալ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են մահացածի ինքնությունը։
Ապերներ, հիմի խնդիրն էն ա, որ էս ցունամին բերել քցել եք մեր ջանը, ու դուք փայլուն հասկանում եք, որ պրյոմի տակ եք մնացել, դատարկ խաղեր տալու իմաստը ո՞րն ա։
Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։25-ին, մարվել՝ 06։46-ին: Այրվել է ավտոմեքենան:
Մայք Փենսի խոսքով ՝ ինքը չափազանց հպարտ է թե իր, թե Թրամփի ՝ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ունեցած ձեռքբերումներով, սակայն այժմ իր և Թրամփի միջև խորը տարաձայնություններ կան:
Եթե Իրանը շարունակի Ռուսաստանին տրամադրել բալիստիկ հրթիռներ կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ, մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքել, այդ թվում ՝ Իրանի դեմ, նոր միջոցներով
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։
Երկուշաբթի՝ մարտի 18-ին, Սթոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, եւ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Կառավարությունն ամփոփում է 2023 թվականի արդյունքները և արդեն իսկ Ազգային ժողովի դատին է ուղարկվել կառավարության ծրագրի 2023թ. կատարողական զեկույցը։
ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը:
Փհենյանն ու Մոսկվան ավելի սերտ կապեր են հաստատել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին Ռուսաստանում հանդիպել է Պուտինի հետ և խոստացել խորացնել ռազմական հարաբերությունները:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին:
Ֆերմերները բողոքում են այս ճանապարհով երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի անվերահսկելի ներկրման դեմ։
Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X–ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին:
Դեպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վաղինակ Գևորգյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: