
Փռշտալիս չի կարելի ձեռքով փակել քիթը

Փռշտալը մարմնի բնական պաշտպանիչ ռեակցիան է քթի խոռոչ ներթափանցող գրգռիչների նկատմամբ: Միևնույն ժամանակ, եթե փռշտում եք քիթը ձեր ձեռքով փակելիս, կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը, Gazeta.Ru-ին ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։
Ըստ նրա՝ այդ գրգռիչները կարող են լինել վիրուսներն ու բակտերիաները, սուր հոտը և ծխախոտի ծուխը, կենդանիների մազերը, փոշին և այլ մանր մասնիկներ: Հազվագյուտ դեպքերում փռշտոց կարող է առաջանալ պայծառ լույսի ներքո կամ ականջները մաքրելիս:
«Փռշտալն օգնում է օրգանիզմին հեռացնել գրգռիչները քթից։ Դա արվում է կարճ, խորը շունչ քաշելով և բարձր ճնշման տակ քթով կտրուկ արտաշնչելով: Պարզ ասած՝ օդի հզոր ճնշմամբ քթի պարունակությունը դուրս է մղվում»,- ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։
Ուստի, եթե փռշտալու ժամանակ քիթը ծածկում եք ձեռքով, ապա բարձր ճնշման տակ գրգռիչները (վիրուսներ, փոշի, ալերգեններ և այլն) կարող են ներթափանցել միջին ականջ և առաջացնել միջին ականջի բորբոքում։ Բացի դրանից, ստեղծված ավելորդ ճնշման պատճառով կարող են պայթել գլխի միկրոանոթները, զգուշացրել է մասնագետը։
Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել փռշտալ անձեռոցիկի կամ թաշկինակի մեջ, իսկ եթե դրանք ձեռքի տակ չեն, ապա թեքած արմունկի մեջ:
«Եթե դուք փռշտացել եք ձեռքի մեջ, ապա պետք է լվանալ ձեռքերը՝ վիրուսային և բակտերիալ մասնիկների տարածումից խուսափելու համար», – ավելացրել է Դիմչիկովան։