Վրաստանը «մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ» ունեցող երկրների շարքում է

Մարդկային զարգացման ինդեքսում (HDI) Վրաստանը գտնվում է «մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ» ունեցող երկրի կատեգորիայում և համաշխարհային 193 երկրների վարկանիշում 60-րդ տեղում է, նշված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հրապարակած «Մարդկային զարգացման» զեկույցում, որը ներառում 2023-2024 թվականները: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանն առաջ է անցել Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բուլղարիայից, Ալբանիայից, Չինաստանից և այլն։

Մարդկային զարգացման ինդեքսում Վրաստանի վարկանիշային դիրքը 2015-2022 թվականներին բարելավվել է 4 կետով, և բարելավման այս ցուցանիշով Վրաստանը զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը աշխարհի «շատ բարձր մակարդակի երկրների» շարքում՝ Իռլանդիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Ուրուգվայից, Պանամայից, Մալայզիայից, Կոստա Ռիկայից, Թաիլանդից հետո:

ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսում երկրները բաժանվում են 4 կատեգորիայի՝ ըստ զարգացման «շատ բարձր», «բարձր», «միջին» և «ցածր» մակարդակների։

Տեսանյութեր

Լրահոս