Ժողովուրդ, էսպես ո՞ւր կհասնեք. որտե՞ղ է կետը, որ ջայլամին պետք է հուշի՝ կարելի է արդեն գլուխդ հանել. Կարեն Բեքարյան

«Աննկարագրելի դժվար է քարտեզագրել, թե Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր իշխանությունների, ի՞նչ է անում և ի՞նչ նպատակների է ուզում հասնել: Գրեթե անհնար է քարտեզագրել, թե ՀՀ տեղափոխված Արցախի իշխանություններն ինչ քայլեր են անում և ինչ արդյունք են ակնկալում,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Ճոճանակ» և «Խոշորացույց» գրքերի հեղինակ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ իր «Խոցված Արցախ. գործելու հրամայականը» զեկույցը ներկայացնելիս:

Որտե՞ղ է պարադոքսը. հարցին անդրադառնալով՝ Կարեն Բեքարյանը խոսեց հանրությանը մատուցվող մի քանի թեզերի մասին:

«Առաջին հայացքից հանրությանը մատուցվում է բավականին պարզ իրողություն՝ մենք պարտված ենք, ջախջախված ենք. ցանկացած բան, որն Ադրբեջանը կդիտի՝ որպես պրովոկացիա, պատճառ կդառնա նոր ագրեսիայի: Օրինակ, հայե՛ր աշխարհում՝ կլինեք Սփյուռքում, Հայաստանում, թե Արցախից եկած, եթե ինչ-որ ավելորդ քայլ արեցիք, հետո կդառնաք պատասխանատուն հերթական ագրեսիայի և նոր կորուստների»,- նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ սա առաջին հայացքից թերևս տրամաբանական թվա, սակայն միայն առաջին հայացքից,- Ադրբեջանը մինչև հիմա ցույց է տվել, որ ինքն այնքան վստահելի գործընկեր է և գործընթացների նկատմամբ ունի այն կարգի նվիրում, որ իր գործողությունները քո պրովոկացիա անել-չանելո՞վ է պայմանավորելու, թե՞ ինքը նախագծել է իր ծրագիրը և շատ հետևողական գնում է առաջ:

Շատ կներեք, եթե մարդն առիթ է փնտրում, Երևան քաղաքի որևէ թաղամասում շենքերից մեկի վրա նկարած ԼՂ դրոշը կարող է իր համար առիթ հանդիսանալ, դիտարկվել՝ որպես պրովոկացիա: Հետևաբար՝ առաջանում է մի պարզ հարց՝ որտե՞ղ է այն հիմնավորումը, որ երբ պատի ծակեր ես մտել, ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանից անվտանգության հարցը լուծել ես:

Կարդացեք նաև

Ժողովո՛ւրդ, այսպես ո՞ւր կհասնենք, որտե՞ղ է այն վերջակետը, որ ջայլամին պետք է հուշի, որ արդեն կարող ես գլուխդ հանել, և, որ այդ վերջակետին հասանք, կթողնե՞ն գլուխը հանել, թե՞ արդեն գլուխը կտրած կլինեն»:

Բանախոսը հավելեց, որ եթե անգամ այդ թեզերում օբյեկտիվության տարր լինի, ապա առաջ է գալիս մեկ այլ հարց՝ այդ պարագայում «որպես պետություն՝ քո առաջնահերթ խնդիրը պետք է լիներ քո անվտանգության մաքսիմալ ապահովո՞ւմը՝ ներառյալ արտաքին գործոններով պայմանավորված, թե՞ դու պետք է որոշեիր հենց այդ ընթացքում մտնել տրանսֆորմացիոն փուլեր՝ անվտանգային համակարգ փոխելու, անվտանգային համակարգեր չեղարկելու»:

«Ո՞րն է այստեղ տրամաբանությունը»,- նկատեց Կարեն Բեքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս