ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Միջերկրածովյան միության տարածաշրջանային համաժողովի բացմանը հայտարարել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության ավարտը, գուցե, մոտ չէ, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել քաղաքական գործընթացը շարունակելու ուղղությամբ։
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 508-ի:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասաց, որ սենյակն էլ, ստեփանակերտցիների վերաբերյալ տվյալներն էլ արդեն փոխանցել է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնին, սակայն հետագա ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:
Նոյեմբերի 25-ին, ժամը 03.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա Էլինա Ասանալիևային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին իրականում ոչ ոք երբեք չի սիրել, նրան օգտագործել են՝ ստեղծելով իրավիճակային կոալիցիաներ, ինչը փաստ է։
Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի «մատիտ բռնող կիսագրագետներ» ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա:
Պետական պարտքի առումով դրամային ու դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023 թվականի ամիսների ընթացքում աճել է 6․4 %-ով։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի ընթացքում ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Եկել ենք՝ նախագահին խնդրենք, որ չստորագրրի օրենքը. նամակի մեջ գրել ենք՝ թշնամանք կլինի. ավտոներկրող
Այսօր հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները տաբեր առիթներով հայտարարում են, թե Հայաստանում իրենց իշխանության տարիներին իրականացվել են ճանապարհների աննախադեպ ասֆալտապատման աշխատանքներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանն այսօր ԱԺ-ում բողոքեց, որ արդեն տևական ժամանակ է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքում են, որ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, քանի տարի է, չեն կարողանում ավարտել։
Միլիարդավոր գումարների շահույթ է մտել մեր երկիր. այս օրենքով ոլորտը կկործանվի. Գառնիկ Դանիելյան
Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք. Վարդան Օնանյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Միջոցառմանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա տեղակալ Արման Սարգսյանը։
Պեսկովն ընդգծել է, որ նախկինում այս պայքարն ընթանում էր «դիվանագիտական դիմակներով», իսկ այժմ Արևմուտքի փորձերը դառնում են ավելի բաց և ուղղակի։
Գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունված Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի հռչակագրին։ Նրա խոսքով` դա նշանակալից փաստաթուղթ է, որը սահմանում է կազմակերպության նպատակներն առաջիկա ժամանակաշրջանի համար։
Նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շուրջ 1500 հազար հայկական բեռնատար է կանգնած անցակետի մոտ։ Տեղեկությունը լրատվամիջոցներին փոխանցել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ավտոներկրողների բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Twitter-ի և Tesla-ի սեփականատեր Էլոն Մասկը, որին մեղադրում են իր X սոցիալական ցանցի հարթակում հակահրեական ատելություն սերմանելու մեջ, երկուշաբթի կհանդիպի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և իսրայելցիների հետ, որոնց հարազատներին ՀԱՄԱՍ-ը Գազայում պատանդ է պահում:
Լաչինի միջանցքից գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Օրենքն արգելում է անտառահատվող հատվածներում աճեցված ոչ միայն սուրճի և կակաոյի, այլև արմավենու յուղի և ռետինի վաճառքը ԵՄ-ի սահմաններում։
Շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն անակնկալի է եկել հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարություններից:
Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿՊ-ի հետ կապված գործընթացները։
ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Պրիմակովյան ընթերցումներ» 9-րդ միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ միջոցառումներն ու զորավարժությունները բոյկոտելը։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։