Բաժիններ՝

Հայտնվել են «մատիտ բռնող կիսագրագետներ». ապշեցնում է՝ դրանք ինչպե՞ս են ստացել լիցենզիա. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի «մատիտ բռնող կիսագրագետներ» ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա:

Նա խնդրեց՝ չընդունել այդ նախագծերը, քանի որ աշխատանքի ամբողջ անորակությունը, բարդությունը առաջանում է այս նախագծերի անորակությունից։

Արեյանը շեշտեց, որ շատ կարևոր է նաև այն, որ վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում.

«Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում-ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո ինքը՝ վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս