Բաժիններ՝

Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին. Sputnik Արմենիա

Շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան փակվել է բեռնատարների համար։

«Վրացական կողմից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 800 հայկական բեռնատար, հակառակ կողմից՝ մոտ 700»,- ասաց Հակոբյանը:
Այս պահին Լարսով երթևեկությունը երկու ուղղություններով էլ թույլատրված է մարդատար ավտոմեքենաների համար:

Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս