«Յուվենթուս»-«Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր»-ին:
«Յուվենթուս»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 27-րդ րոպեին աչքի ընկավ Դուշան Վլահովիչը: 6 րոպե անց «Ինտեր»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
«Յուվենտուս»-«Ինտեր»` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ինտեր»-ը 32 միավորով Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Յուվենթուս»-ը երկրորդն է՝ 30 միավորով: