Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լաչինի միջանցքից գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Ինչպես հայտնի է՝ Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա բանտարկության։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել են հուլիսի 29-ին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930