«Ո՛չ սառեցնողն եմ ես, ո՛չ էլ տաքացնողը». Ալեքսեյ Սանդիկովը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿՊ-ի հետ կապված գործընթացները։
Իշխանական պատգամավորը նախ փորձեց խուսափել պատասխանել հարցին, պատճառաբանելով, թե շտապում է՝ Ապարան պետք է գնա, ապա հավելեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ մեկնաբանություն չունի, ու հղում կատարեց ԱԳՆ-ին, նշելով, որ բոլորն էլ գիտեն, թե ՀՀ ԱԳՆ-ի որոշումն որն է։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի խոսնակի այն հայտարարությանը, թե հույս ունի՝ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին, Ալեքսեյ Սանդիկովը կրկին հրաժարվեց մեկնաբանել՝ զարմանալի պատճառաբանությամբ.
«Պեսկովին թող մեկնաբանեն իր գործընկերները, ես ԱԺ պատգամավոր եմ։
Ես հետևում եմ այդ գործընթացներին, մեկնաբանությունն ԱԳ նախարարությունը տվել է»,- շեշտեց նա։
Լրագրողի հարցին՝ Հայաստանը սառեցնո՞ւմ է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Ալեքսեյ Սանդիկովն ասաց.
«Ո՛չ սառեցնողն եմ ես, ո՛չ էլ տաքացնողը, ընկերներ»։