
Երևանում կառուցվող շենքից 32-ամյա տղամարդ է ընկել և մահացել

Այսօր հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Արսեն Թ.-ն է, ով, ժողովրդի լեզվով ասած՝ «խառաչոյի» վրա աշխատանքներ կատարելիս է եղել. հավանաբար, երկաթյա սյուները շարժվել են, և նա վայր է ընկել:
Ժամանած բժիշկների շտապօգնության խումբն արձանագրել է նրա մահը: