Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իսրայելը չի կարողանում ընդունել «իր ռազմավարական պարտությունը Գազայի իշխանություններին և փորձում է իր խայտառակ պարտությանն արդարացում գտնել՝ մեղադրելով Իրանին»։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենց հաջողվել է կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կոալիցիայի անդամները շեշտել են վերջին տարիներին կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված լավարկումները և կարևորել դրանց շարունակականությունը: Քննարկվել են նաև քաղհասարակության հետ փոխգործակցության հետագա ձևաչափերը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանում զբոսաշրջիկների թիվը հասցնել 2, 5 միլիոնի, հնդիկների շնորհի՞վ։
«Զանգեզուրի միջանցքը» վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող մեկ, կամ ավելի ճիշտ, երկու երթուղու՝ երկաթուղային եւ ավտոճանապարհային։ Երևանը կտրականապես հայտարարել է, որ մերժում է «միջանցքային տրամաբանության» ոգով ցանկացած մոտեցում եւ մերժում է հաղորդակցություններին արտատարածքային կարգավիճակ տալու ցանկացած փորձ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։
Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Նա այդ մասին հաղորդել էր Լուկաշենկոյին։
2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2023 թվականի փետրվարից․ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում:
Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
Թուրքիայի մի շարք նահանգներում և շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, երկրում անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրհեղեղներ են:
Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:
Տարածված լուրերը հերքել է նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ Իզզաթ ար Ռիշեքը։
Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար
Գնացքն անցել է երկաթգծի վրայով, որը չի ունեցել կարգավորվող գծանց: Այդ պահին հանկարծակի գնացք է անցել և հարվածել միկրոավտոբուսին։
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանը կհաղթահարի իր շուրջ առաջացած շատ դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։