Բաժիններ՝

Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները Կարմիր ծովում նավի գրավմանն իր առնչության մասին

Իրանն արձագանքել է Իսրայելի մեղադրանքներին Կարմիր Ծովում Galaxy Leader նավի գրավմանն իր առնչության մասին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ մասնակցություն չի ունեցել դրան։

«Այդ մեղադրանքներն անհիմն են։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանում դիմադրության ուժերն․․․ իրենք են որոշումներ կայացնում և գործում՝ հիմնվելով իրենց ժողովուրդների շահերի վրա», – Քանաանիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իսրայելը չի կարողանում ընդունել «իր ռազմավարական պարտությունը Գազայի իշխանություններին և փորձում է իր խայտառակ պարտությանն արդարացում գտնել՝ մեղադրելով Իրանին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Եմենի հութի ապստամբները հայտարարել են, թե Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե նավն իսրայելական չէ, այլ ճապոնական, իսկ այդ հարձակումն «ուղղորդվել է Իրանի կողմից»։

Իր հերթին, Տոկիոն հաստատել է, որ բեռնանավը շահագործվում է ճապոնական ընկերության կողմից։ Ճապոնիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ երկիրը խստորեն դատապարտում է հութի ապստամբների կողմից նավի գրավումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս