
Աշոցքում բուք է, Ամասիայում և Անիում ձյուն է գալիս

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ամասիայի և Անիի տարածաշրջաններում էլ ձյուն է գալիս:
Ըստ ծառայության` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։