
Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից բխող բոլոր անբարենպաստ հետևանքներով. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Թե բա՝ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ենք անում:
Կատարյալ արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից բխող բոլոր անբարենպաստ հետևանքներով»: