Ռուբեն Ռուբինյանն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մակա Բոճորիշվիլին, որը ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամ է, ընդգծել է, որ Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930