Բաժիններ՝

Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930