Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Uհերատ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։
Սեպտեմբերի 19-ին երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, սպանեց, գերեվարեց քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների և նրա ցեղասպան քաղաքականության արդյունքում արցախահայությանը բռնի տեղահանեց Արցախից։
Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն իր ելույթում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին եւ ասել, որ «այն, ինչ արեց Ադրբեջանը, իր ինքնիշխանության վերականգնում էր իր ամբողջ տարածքի հանդեպ»։
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատասխանը կլինի և ռազմական, և քաղաքական:
Պաղեստինցիները գերակշռում են տեղեկատվական դաշտում. մեծ քանակությամբ սպանված իսրայելցի զինվորների լուսանկարներն ու տեսանյութերը (ինչն, ի դեպ, լուրջ վնաս է հասցնում Իսրայելի պաշտպանության բանակի իմիջին)։
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) իջեցման (վնասազերծման) վերաբերյալ՝ ինքնին հաստատելով դեպքի իրականությանը համապատասխանելը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։
168.am-ի հետ զրույցում արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն այս հարցերին պատասխանելիս նախ հիշեցրեց, որ Պաղեստին-Իսրայել բախումները նորություն չեն, հատկապես Գազայի հատվածում։ Գործող խմբավորումների և Իսրայելի միջև պարբերական բախումներ են տեղի ունենում գրեթե յուրաքանչյուր տարի՝ տարբեր մասշտաբներով։
ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն ուրախ է, որ իր ժողովուրդը նույնպես հասել է` օգնելու կարիքավոր մարդկանց։
Երևանցի տղամարդիկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտից 38-ամյա կնոջ են առևանգել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իրանական կողմն աջակցում է Պաղեստինին, Թեհրանը պաղեստինցի մարտիկների կողքին կլինի, քանի դեռ չի ազատագրվել Պաղեստինն ու նրա գլխավոր սրբավայրը՝ Երուսաղեմը։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նա նշել է, որ արաբա-իսրայալեկան հակամարտության՝ Յոմ Կիպուրի պատերազմի մեկնարկի 50-ամյակին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև մարտերի բռնկումը իրադարձություն էր, որը կարելի էր սպասել։
Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էսկալացիայի ֆոնին Իսրայելին և պաղեստինցիներին կոչ է արել զսպվածություն դրսևորել։ Այս մասին Էրդողանը հայտարարել է քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, փոխանցում է Anadollu-ն։
Ինչպես իսրայելական բանակը, այնպես էլ ադրբեջանական բանակը, խիստ գերագնահատված են։ Այո՛, նրանք փորձառու եմ, մարտունակ, բայց ոչ անխոցելի ու ամենակարող։
Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ գին կվճարի: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու:
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։
Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում
«Նախկին զինվորականներն իրենց սպառել են։ Ֆիզիկապես ի վիճակի չեն խնդիր կատարել։ Ինքս պատրաստ եմ, իհարկե, երիտասարդ զինվորականներին խորհուրդ տալ, բայց որպես այդպիսին՝ խորհրդատուն լավ գործ չէ՝ առանձնապես զինվորական գործում, որովհետև խորհուրդ տվողը զինվորական գործում, պետք է առաջինն այդ խորհուրդ տվողը կարողանա կատարել»։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։
Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Իսրայելցի զինվորականները կոչ են արել սահմանամերձ շրջանների բնակիչներին փակվել տներում, մյուսներին՝ մնալ ապաստարաններում։
Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին: