Նա հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Գերմանիայի կառավարությունը Սերբիայի և Կոսովոյի միջև աճող լարվածության պատճառով որոշում է կայացրել Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) լրացուցիչ զորակազմ ուղարկել՝ միանալու Կոսովոյի համար ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR)։ Der Spiegel պարբերականը, վկայակոչելով աղբյուրների, նշում է, որ Կոսովո կուղարկվի 150 զինվորական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Արա Մալիկյանը Երևան է ժամանելու իր աշխատանքային թիմի և երաժշտախմբի հետ: Նրանք են՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիս, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադո, թմբկահար Գեորվիս Պիկո Միլան, կիթառահար Դայան Աբադ:
Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 4-ին Fox News-ի եթերում Բայդենին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի մեջ՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է սահմանային հսկողության վերաբերյալ իր վարած խիստ քաղաքականությունից, սակայն հիմա ստիպված է վերադառնալ դրան։
Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել, այլ ծավալել են մարգարեական եռանդուն գործունեություն Իսրայելի պատմության այս կամ այն ժամանակահատվածում:
Ամերիկացի տնտեսագետները Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալների համաձայն՝ հայտնել են այն 25 երկրների ցանկը, որոնք 2030-ին լինելու են համաշխարհային տնտեսության առաջատարները։
«Հարկ է նշել նաև առիթմիաները, որոնք կարող են լինել ոչ միայն ժառանգական կամ կապված սրտի կառուցվածքային փոփոխությունների հետ, այլ նաև ձեռք բերվել, օրինակ, թմրամիջոցների օգտագործման, վատ ապրելակերպի կամ երկարատև սթրեսի հետևանքով։ Վաղ հայտնաբերման դեպքում նման առիթմիաները ուղղելի են»,- ասել է նա:
Արցախն ու Հայաստանն արդեն երեքուկես տարի անցնում են դժոխային արհավիրքների միջով` հազարավոր մարդկային կորուստներ, Արցախի հայաթափում, Հայաստանին սպառնացող նորանոր գոյաբանական մարտահրավերներ… Նիկոլ Փաշինյանն այս բոլոր աղետների կենտրոնում է, դրանց մի մասի սադրողը, մյուսների՝ ամորֆ հետևողը, որոշները՝ կանխել չկարողացողը…
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Անուշ Ալեքսանյանն է, գործիքավորումն իրականացրել է «Կարեն և Սևակ» ընկերությունը:
«Կասպերսկի» ընկերության փորձագետներն առանձնացրել են այն չարագործների վնասաբեր գործունեության երեք ուղղությունները, որոնք գործում են հայտնի ընկերությունների թվային նմանակների դերում:
Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել հոկտեմբերի 13-ին կայանալիք՝ ԱՊՀ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բիշքեկում։
Բարահոուի Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Այսօր՝ Ուրբաթ, 6 Հոկտեմբեր 2023-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքէն ներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ, տեղի ունեցաւ վանաբնակ միաբան հայրերուն հանդիպում:
«Եթե հավատանք Պաշտպանության նախկին նախարարին, ով օրեր առաջ հայտարարեց քաղաքական հավակնությունների մասին, ապա նա ասաց, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի ցուցումով են ձերբակալել նախկին պետնախարարին։ Կարծիքներ են շրջանառվում, և շատ հնարավոր է, որ կա գործարք, և այդ գործարքի միջոցով Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում՝ ի դեմ Արմեն Աշոտյանի, կալանավորում է այն մարդկանց, որոնք նրան կխանգարեին Արցախի հանձնման գործում։ Ալիևն էլ գերեվարել է այն հայերին, որոնք Արցախից կարող էին գալ այստեղ ու խանգարել Նիկոլ Փաշինյանին։ Քանի կա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ մենք չենք կարող դրական ակնկալիքներ ունենալ»,- շեշտեց Հ. Դանիելյանը։
Արցախի ամբողջական հանձնումից հետո սկսված բռնի տեղահանությունն Արցախի ռազմաքաղաքական էլիտային նույնպես այլընտրանքի հնարավորություն չէր թողել, և Հակարիի ապօրինի անցակետն Արցախի պետական, հանրային գործիչների համար դարձավ «ռուսական ռուլետկա»: Հենց այդտեղից առևանգվեցին Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։
Եվրամիության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Հայաստանին և հայ ժողովրդին է հայտնել Եվրամիության աջակցությունը: Լենարչիչը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Այժմ այդ թույլտվությունը, օրենքի փոփոխությամբ արդեն համապատասխանության գնահատման փոխարեն՝ հավատարմագրման, մոտավորապես լիցենզավորման է ենթարկվում: Այսինքն՝ եթե նախկին կարգի դեպքում հնարավոր է եղել, օրինակ, ճկուն ֆինանսիստի, իրավաբանի խորհրդի արդյունքում համապատասխանություն ստանալ արտահանել, հիմա ավելի են ցանկանում պահանջները խստացնել, որ այդ արտահանումը տեղի չունենա»:
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությունն ու կալանավորումն է Բաքվում, ինչպես նաև՝ Ալիևի հայազգի գործակից Նիկոլ Փաշինյանի նույնաբնույթ վարքը՝ հայ գեներալների ու իր ընդդիմախոսների ազատազրկումն արդեն Երևանի բանտերում։
Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայության արգելք:
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:
«Առնվազն 140 միլիարդի չափով ծախս ավելանալու վտանգ կա Հայաստանի պետական բյուջեի վրա, ինչը նշանակում է, որ եթե այլ ընթացիկ բնույթի ծախսեր չկրճատվեն, այդքանով ավելանալու է բյուջեի դեֆիցիտը, ինչն էլ իր հերթին դառնալու է պատճառ, որ Հայաստանի արտաքին պարտքն էական աճի»,- ասաց Արամյանը։
Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ միջամտության բացակայության դեպքում` վերջինիս առողջական վիճակը կշարունակվի սրվել:
Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետությունն անհուսալի գործընկեր է:
«Նախ, Սև ծովի ընդերքով կառուցելը շատ բարդ է: Այդ ծովն աշխարհագրորեն շատ բարդ ջրային տարածք է: Այն աշխարհի ամենախորը ծովերից մեկն է, որի միջին խորությունը հասնում է 1200 մետրի: Դրա ընդերքում կառուցել ինչ-որ բան, առավել ևս՝ կաբելային գիծ, բավականին բարդ է, որովհետև այդ մեծ խորության վրա ծծումբի բավականին մեծ խտություն կա, ինչի պայմաններում ցանկացած խողովակաշար, նույնիսկ կաբելային, կարող է քայքայվել»,- ասաց փարձագետը: