«Հո ես ապուշ չե՞մ, որ սատարեմ Արշակ Կարապետյանին». Մովսես Հակոբյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին հանդես էր եկել կոչ-հայտարարությամբ, նախ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը ստիպել է իրեն քաղաքական պայքար սկսել, ապա կոչ էր արել Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին` համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի:

Արշակ Կարապետյանին կմիանա՞ն ու կսատարե՞ն նախկին այլ զինվորականները, որոնք ժամանակին նրա հետ  ծառայել են Պաշտպանության նախարարությունում։

168.amն այս հարցն ուղղեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին։

Մեր հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց.

Կարդացեք նաև

«Հո ես ապուշ չե՞մ, որ սատարեմ նրան»։

Հաջորդ հարցին՝ Հայաստանի գոյությունն է վտանգված, ինչպե՞ս է պատկերացնում փրկությունը, նա պատասխանեց.

«Ոչ Արշակի միջոցով»։

Ինչ վերաբերում է  հայտարարություններին, որ նախկին զինվորականները պետք է ոտքի կանգնեն՝ հանուն Հայաստանի, Մովսես Հակոբյանը նկատեց.

«Նախկին զինվորականներն իրենց սպառել են։ Ֆիզիկապես ի վիճակի չեն խնդիր կատարել։ Ինքս պատրաստ եմ, իհարկե, երիտասարդ զինվորականներին խորհուրդ տալ, բայց որպես այդպիսին՝ խորհրդատուն լավ գործ չէ՝ առանձնապես զինվորական գործում, որովհետև խորհուրդ տվողը զինվորական գործում, պետք է առաջինն այդ խորհուրդ տվողը կարողանա կատարել»։

Տեսանյութեր

Լրահոս