Բաժիններ՝

Միջազգային հանրության արձագանքը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը

Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի անունից դատապարտել Է ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դատապարտել է Իսրայելի տարածքում պաղեստինցիների սկսած գործողությունը։ Նրա խոսքով ՝ Իսրայելն «իրավունք ունի միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանվել ահաբեկչությունից»:

Հունգարիան Իսրայելի հրթիռակոծումը գնահատել է որպես «ահաբեկչական հարձակում»։

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատասխանը կլինի և ռազմական, և քաղաքական:

Մինսկը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին դեէսկալացիայի կոչ է արել։

Եգիպտոսը հայտարարել է լարվածությունը նվազեցնելու նպատակով Իսրայելի և պաղեստինցիների հետ շփումների մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է ՀԱՄԱՍ-ի հրետակոծությունից հետո Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է պաղեստինցի զինյալների հարձակումն Իսրայելի վրա։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ժողովուրդն աջակցում է եղբայրական Իսրայելին:

Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Իսրայելի և Պաղեստինի միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս