
Անտվերպենում մեկնարկում են մարմնամարզության ԱԱ-ի առանձին գործիքների եզրափակիչները

Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում մեկնարկում են առանձին գործիքների եզրափակիչները:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականից հոկտեմբերի 7-ին եզրափակիչներում հանդես կգա երեք ներկայացուցիչ: Աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը կմրցի նժույգ-թափերի եզրափակիչում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:40-ին, իսկ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը` օղակներում: Մեկնարկը Երևանի ժամանակով 19:20-ին:
Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Արթուր Դավթյանը արդեն իսկ նվաճել է Փարիզի 33-րդն Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս խաղերը 4-րդն են Դավթյանի կարիերայի ընթացքում:
Վարվառա Հայրապետյան