Սուրբ Գայանե եկեղեցու մոտից 38-ամյա կնոջ են առևանգել
Երևանցի տղամարդիկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտից 38-ամյա կնոջ են առևանգել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 6-ին` ժամը 17-ին, մի քաղաքացի զանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սուրբ Գայանե եկեղեցու մոտ երկու տղամարդ մի կնոջ հրել, նստեցրել են անհայտ համարանիշի «Օպել» մակնիշի մեքենան ու տարել Գայ գյուղի ուղղությամբ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ տղամարդիկ երևանցի են, երկուսն էլ` 58 տարեկան, իսկ կինը՝ Գայ գյուղի բնակիչ, 38 տարեկան։
Ահազանգից մոտ 20 րոպե հետո Էջմիածին-Մարգարա ճանապարհին տղամարդիկ հայտնաբերվել են, ձերբակալվել և իրենց վարած «Օպելով» հանդերձ տեղափոխվել Վաղարշապատի քննչական բաժին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։