3 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, որի շրջանակներում քննարկվել և հաստատվել էր հայտնի հակահարվածի օպերացիան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Վալդայ ակումբի նիստի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն օգտագործել է բոլոր իրավական մեխանիզմները Ղարաբաղում մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից.
Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։
Մեզ մոտ ասացվածք կա. «Ում կովը բառաչի, քոնը պետք է լռի». Պուտինը պատասխանել է Շառլ Միշելի՝ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին հայտարարությանը
Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, որում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Վալդայի համաժողում ասել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին տեղեկացել է մամուլից՝ նշելով, որ այդ ժամանակ Ռուսաստանին առանձին չեն ծանուցել։ Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից։
Կատարվում է քննություն:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստում հույս է հայտնել, որ՝ երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են, ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել: Հաջիևն այս մասին գրել է Х-ի իր միկրոբլոգում:
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է նրա մերձավոր ազգականներին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Եվ այդ ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի սահմանադրության սահմաններում։ Դե ինչ անենք՝ Հայաստանը ճանաչել է, իսկ մենք չենք ճանաչո՞ւմ։ Դա նոնսենս կլիներ։ Բրյուսելյան հայտարարությունում ոչ մի կարգ ու կանոն չկար՝ ինտեգրացիան, նրանք իրավունքի պահպանման հարցերի վերաբերյալ։ Միշելն ու իր ընկերները պետք է դրա մասին մտածեին, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանին համոզում էին, պետք է մտաշեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին», – հավելել է Պուտինը։
Հայ ժողովուրդը չի՞ սիրում հաղթողներին: Ինչ-որ բան, գուցե գենետիկ պատմության հարթության մեջ, սխալ է գնացել: Ու դրա խորացումը կոնկրետ կենտրոններից արագացնում են: Որպես կանոն, նման փոփոխությունների և ցանկալի արդյունքների հասնելու համար աշխարհաքաղաքական կենտրոններում լաբորատորիաներ, վերլուծական, ուղեղային կենտրոններ են աշխատում:
Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին, ով իր որդու վարքով պայմանավորված* ինքնաբացարցկի իմպերատիվ հիմք ունի: Սա մեր որակմամբ վերաքննության արդյունքներով Լ. Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է:
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` պարտավորեցնելու Ադրբեջանին անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։
Իրանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Գոլեստանի նահանգում հայտնաբերել են Հիրկանի նավթային հանքավայրը։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։
Ծրագիրը ընթացքի մեջ է, նախատեսվում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը, կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձաց:
«Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 28-ին, երբ այնտեղ շատ քիչ մեքենաներ ու մարդիկ էին մնացել։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աղետը՝ պայթյունը, մեզ ստիպեց, որպեսզի մաքսիմալ ուշ դուրս գանք Ստեփանակերտից և մեր սուրբ պարտականությունը կատարենք՝ մինչև վերջին վիրավորը և այրվածքով հիվանդը տեղափոխենք։ Վերջին հիվանդին տեղափոխելուց հետո, Ստեփանակերտում՝ իրենց տներում կային մարդիկ, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ ինսուլտով, սոմատիկ հիվանդություններով, հոգեկան խնդիրներով։ Վերջին 30-40 հոգուն ավտոբուսներով ճանապարհեցինք և միայն դրանից հետո կարողացանք մենք էլ դուրս գալ՝ մեր ընտանիքներով։
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 5.8 և 6.9 տոկոսով:
Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Գրանադայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները զրուցում են տեղի բնակչության հետ՝ ԵՄ-ին զեկուցելու , թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն X-ի իր էջում:
ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-10-ը ժամը 22:00-06:00 դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը ամփոփելով մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարել էին՝ Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1 հազար հայ։
Բաքուն պնդում է, որ Երևանը հուսալի երաշխիքներ պետք է տրամադրի «միջանցքով» երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ զուտ շուկայական տեսանկյունից դիտարկելու պարագայում, այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ՝ «պահանջարկի աճելուն զուգահեռ՝ առաջարկը համաչափ չի ավելանում, իսկ շուկայի վրա առաջացած ճնշումը բալանսավորվում է գների բարձրացմամբ»:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Իրաք-Թուրքիա նավթամուղին, իսրայելական գազի մի մասը Թուրքիա, մյուս մասը Եվրոպա փոխադրելուն և այլ հարցերի։
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Տեղեկությունը Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի հետ հարցազրույցում հայտնել է գերատեսչության ղեկավար Տիգրան Հակոբյանը։
Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։
Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: