
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները զրուցում են բնակչության հետ ու ԵՄ-ին զեկույց ներկայացնում

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները զրուցում են տեղի բնակչության հետ՝ ԵՄ-ին զեկուցելու , թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն X-ի իր էջում:
«Մարդկանց անվտանգության պարեկության շրջանակներում ԵՄ առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպես օրինակ՝ Նավուր գյուղի հովվի հետ՝ ԵՄ-ին զեկուցելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա»,-ասված է հայտարարությունում:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից հավելել են, որ իրենք նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ ապրող բնակչության անվտանգության ապահովմանը:
As part of human security patrols, #EUMA monitors regularly talk to local population, such as a shepherd from Navur village, to report to 🇪🇺 how the conflict affects their day-to-day life.
🗣️ EUMA contributes to human security of local population at the 🇦🇲-🇦🇿 border areas. pic.twitter.com/mVZytLad6Q
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) October 5, 2023